Search
Close this search box.

«Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ տարածքը 2022-ին». Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան՝ «Ազատությունն աշխարհում-2023» զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Արցախին:

Զեկույցի համաձայն՝ ստացված պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո շարունակաբար խախտել է հրադադարը, պատերազմական հանցագործություններ իրականացրել, այդ թվում՝ գերիների նկատմամբ: Զեկույցում, մասնավորապես, նշվել է, որ 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել է ՀՀ տարածք. շուրջ 200 հայ զինվոր է զոհվել, ևս 293-ը՝ վիրավորվել, 20 զինծառայող ռազմագերու կարգավիճակում է:

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքից Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը՝ այդպիսով խախտելով բնակիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը, բացի այդ վտանգված է Սյունքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի սահմանամերձ բնակիչների կյանքը, հարյուրավոր բնակիչներ տեղահանվել են: Նշվում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել ՀՀ ինքնիշխան տարածքը՝ փորձելով ուժի սպառնալիքի կիրառմամբ վերահսկողության սահմանել ՀՀ նկատմամբ:

Զեկույցում նաև նշվում է, որ Արցախում վտանգված է բնակիչների կյանքը. նրանք ֆիզիկական բռնության ենթարկվելու սպառնալիքի տակ են:

Freedom House-ն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից իրադրության սրման հետևանքով լայնամասշտաբ բախման վտանգը մեծացել է:

Please enter a valid URL