Search
Close this search box.

«Բռնությանն արդարացում չկա»․ Տոյվո Կլաարն անհանգստացած է ԼՂ-ում վերջին զարգացումներից

Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհանգստացած է ԼՂ-ում վերջին ողբերգական ընդհարումից և փոխհրաձգության մասին նոր հաղորդումներից:

«Բռնությանն արդարացում չկա։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։

Տարածաշրջանը բավականին տուժել է ռազմական գործողություններից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու՝ հանուն հարատև ու արդար խաղաղության», — թվիթերյան միկրոբլոգում գրել է նա։

Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արդյունքում` զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։

Please enter a valid URL