ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էդ կինը երջանիկ հայ կնոջ չի հանդիպել։
Էյ, լսի, ես բոլոր «պատճառներն» ունեմ երջանիկ լինելու ու ես միշտ եմ եղել երջանիկ կին։ Միշտ։
Հիմա ամաչում եմ, պարզապես ամաչում եմ լինել երջանիկ, ամաչում եմ, որովհետեւ դուք դեռ կաք ու դուք հազարավոր հայ կանանցից խլել եք այլեւս երբեւէ երջանիկ լինելու իրավունքը։
Հա, ես հիմա ամաչում եմ լինել երջանիկ, որովհետեւ 18-19 տարեկան որդուն թաղած հազարավոր մայրերի կողքին երջանիկ լինելը մի տեսակ շատ ամոթ է։
Ու քանի դեռ դուք կաք՝ ամոթ է լինելու։