Արարատի համայնքապետարանը հերքում է հրապարակել.
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության անունից Արարատ համայնքի ղեկավարին ներկայացվել է տեղեկատվություն ստանալու հարցում։
Քանի որ հարցումը ստորագրված է եղել հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար չհանդիսացող անձի կողմից, 01.03.2023 թվականի գրությամբ Արարատ համայնքն առաջարկել է ներկայացնել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության անունից հանդես գալու լիազորությունը հաստատող փաստաթուղթ , նշելով , որ այն ներկայացնելու դեպքում կտրամադրվի հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը։ Չներկայացնելով նման փաստաթուղթ և չստանալով պահանջվող տեղեկատվությունը «Հետք» ինտերնետային կայքը 06.03.2023 թվականին հրապարակել է «Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտ» ՓԲԸ — ն Արարատ համայնքին չի վճարել 118 մլն. դրամ հողի վարձավճարը» հոդվածը, որը չի համապատասխանում իրականությանը։