Search
Close this search box.

Ռուսաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանում նոր երկրաշարժ է տեղի ունեցել. 6,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Կամչատկայի հարավում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային բաժանմունքի հաղորդագրությանը։

Առկա տվյալների համաձայն՝ օջախը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ թերակղզու հարավային ծայրում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 340 կմ հեռավորության վրա՝ 58,8 կիլոմետր խորության վրա։

Տեղի բնակիչների խոսքով՝ երկու ցնցում է զգացվել, երկրորդն ավելի ուժեղ է եղել, տներում ճոճվել են ջահերը։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ինգուշեթիայի Նազրան շրջանում 2,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Please enter a valid URL