Մարտական դիրքերից մեկում ԵԿՄ անդամ է մահացել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Այո, արձանագրվել է ԵԿՄ-ականի կենսաբանական մահ: Մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը»,- ասաց Թորոսյանը:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերից մեկում: