Ազգային ժողովի կին պատգամավորները ու կին աշխատողները կպարգևատրվեն վաթսուն հազարական դրամի չափով։ Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի»,– նշված է ԱԺ նախագահի որոշման մեջ։
Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին կարգադրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը: