Search
Close this search box.

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանից պահանջել է «դադարեցնել զենքի մատակարարումը Ղարաբաղ»։

«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանը պետք է անհապաղ եւ մեկընդմիշտ դադարեցնի ռազմական ապրանքների մատակարարումը Ադրբեջանի տարածք, ինչպես նաեւ Հայաստանի զինված ուժերի անձնակազմի գործուղումն ու ռոտացիան։

Հայաստանի զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապօրինի զինված խմբավորումներին զինաթափելու եւ վնասազերծելու համար»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

«Տեղի ունեցած իրադարձությունները և Հայաստանի անօրինական ռազմական փոխադրումների շարունակությունը մեր երկրի ինքնիշխան տարածքներ ևս մեկ անգամ հաստատում են Ադրբեջանի տարածքում Լաչինի ճանապարհին վերահսկողության ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը», — ընդգծել է Ադրբեջանի ՊՆ-ն։ .

Please enter a valid URL