Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը:
«Բենֆիկա»-ն տանը կընդունի «Բրյուգե»-ին: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Բրյուգե»-ն նվազագույն հաշվով: Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ կխաղա Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: «Մեղուները» թիմերի առաջին հանդիպմանն առավելության էին հասել նվազագույն հաշվով:
Երկու հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին: