Search
Close this search box.

Երևանում կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուս է վթարվել. կան բազմաթիվ տուժածներ

Ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կառավարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ծառայողական ավտոբուսը տեղափոխում էր կառավարության աշխատակիցներին, կան տուժածներ, նրանք այս պահին բուժօգնության են ստանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Please enter a valid URL