Search
Close this search box.

«Ո՞նց կուկլա Շուշին տվին, ո՞նց». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էս իմ գերեզմանն ա»։
Ասում ա 60-անց մարդը՝ ձեռնափայտով, զինվորական համազգեստով, մեդալները՝ կրծքավանդակին, Եռաբլուրում։
Այսի՞նքն։

«Ինձ էին ստեղ թաղել, հետո հանեցին, ընկերոջս թաղեցին»։
Այսի՞նքն։
«Դագաղի մեջ շորերս էին դրել, փող-մող ու թաղել էին»։
Իմացել էին զոհվե՞լ եք։

«Գերի էի ընկել։ Փախել եմ։ Եկել եմ տեսել, արդեն թաղումը արած։ 91 թիվն էր»։
Իրա տեղում իր մարտական ընկերն է՝ Հրանտ Ասատրյանը։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության վեհաժողովում, քպ-ական դավաճան, ժամանակին ինձ ընկեր, Արցախի հարցը ներկայացրել ա որպես սերունդներին փոխանցվող բեռ։

«Էս սաղ իմ ընկերներն են։ Հրանտն ա, Աշոտն ա։ Աշոտը ընտիր, սիրուն տղա էր։ Մարմինը կտրտած հետ տվեցին»։
Քպ-ական դավաճան, ժամանակին ինձ մտերիմ, հարցազրույցում ասել ա՝ Արցախը պահելու ռեսուրս չունենք։
Գերությունից հետո նորից ճակա՞տ։

«Հա, գնացի Շոշ գյուղի ջոկատը։ Շուշին վերցնելու գիշերը Հրանտն ասեց, թե ես մեռնեմ՝ դու ես իմ տերը, թե դու մեռնես, ես եմ քո տերը։ Ինքը զոհվավ, ես վիրավորվա ոտքից։ Էն կողքն էլ ինձ կթաղեն»։
Քպ-ական դավաճան, ժամանակին համախոհ, հարցազրույցում ասել ա՝ Արցախի ճանաչման շանս չկա ու չի եղել։

«Էն էլ մյուս ընկերս ա, էլի իրար հետ ենք կռվել, Լեռնիկը, էս 44-օրյային գնաց, զոհվեց»։
Քպ-ական դավաճան, ժամանակին ինձ մտերիմ, Շուշին հանձնելուց հետո բողոքում էր, որ Ազգային ժողովից օծանելիք են տարել։
«Շուշվա իմ մանկատան դռան դեմն էլ վիրավորվել եմ»,- Աբրահամյան Հրաչիկը, ծնունդով Բաքվից՝ Ռաչիկը, ձեռքերը խփում ա ոտքերին,- «Ո՞նց կուկլա Շուշին տվին, ո՞նց»։

Please enter a valid URL