Պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին և նշել. «Անշուշտ, մենք հասկանում ենք անվտանգության առումով Ադրբեջանի շահերը: Բնականաբար, հասկանում ենք անվտանգությանն առնչվող բոլոր կողմերի շահերը»:
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում հնչեցրել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը: