Search
Close this search box.

Դիվերսիայի հետեւանքով զոհված լեյտենանտ Արարատ Գասպարյանը ուներ 8 ամսեկան երեխա

Ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ նահատակված ԱՀ ոստիկանության լեյտենանտ Արարատ Գասպարյանն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից էր: 2020 թվականին թշնամին օկուպացրել էր Արարատի հայրենի գյուղը, գրում է Նորություններ Արցախից էջը։

Արարատը ծնվել և մեծացել, դպրոցն ավարտել էր Շուշիում, նա նաև Շուշին է կորցրել, իր տունը Շուշիում։ Արարատը կրում էր Արցախյան առաջին պատերազմում նահատակված 20-ամյա քեռու անունը։

Արարատի ընտանիքն ապրում էր մայրաքաղաք Ստեփանակերտում։Ուներ 8 ամսական երեխա…

Please enter a valid URL