Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վազգենը խփվեց հայի ձեռքով ու թուրքից դաժան, նա դարի ծնունդն էր. Սասուն Միքայելյան

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնունդը դարի ծնունդն էր, որ մենք 700 տարի անց կարողացանք իրենով հող ազատագրել։ Այս մասին Եռաբլուրում 24news.am-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Բայց չկարողացանք գնահատել, չկարողացանք պահել Սպարապետին, փառք իրեն, օրհնվի իր ծնունդը, նա հայոց պատմության մեջ նոր բեկում մտցրեց որպես հաղթանակած հրամանատար և մնաց Սպարապետ։ Ցավոք, մի հայի ձեռքով՝ թուրքից դաժան, գնաց։ Ինչպես միշտ՝ Մխիթարն էլ է հայի ձեռքով գնացել, ցավոք, մեր պատմոքւթյան մեջ նման բաներ շատ են եղել»,–ասաց Միքայելյանը։

Նշենք, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուրում քաղաքական և հասարակության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցում նրա շիրիմին։

Please enter a valid URL