Search
Close this search box.

Ադրբեջանում 20 րոպեում երեք երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում մարտի 4-ի առավոտյան ժամերին 20 րոպեում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնը, Հաջիգաբուլում գրանցվել է 3,2 մագնիտուդով երկու նոր երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 10.40-ին Հաջիգաբուլի շրջանում, էպիկենտրոնը գտնվել է Շիրվան սեյսմիկ կայանից 18 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, իսկ օջախը՝ 22 կիլոմետր խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները չեն զգացվել, ճշտել են սեյսմոլոգները։

Please enter a valid URL