Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բուլղարիայում մասնակցում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարին:
55 կգ Ռուդիկ Մկրտչյանն ու 63 կգ Հրաչյա Պողոսյանը դուրս են եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Հայաստանը ներկայացնող ըմբիշներից 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը հաղթել է Կարապետ Չալյանին, սակայն հետագայում պարտվել է:
Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ այսօր պայքարն սկսում է 87 կգ Վիգեն Նազարյանը: Մարտի 4-ին պայքարի մեջ կմտնեն Մալխաս Ամոյանն ու Սլավիկ Գալստյանը: Հավելենք, որ մրցաշարը կկայանա մարտի 2-5-ը: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը և Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ):