ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը գրում է.
Խորհրդարանական պետության մեջ խորհրդարանի կողմից ընդունած օրենքները սխալ կամ ոչ ճիշտ մեկնաբանելը, ոչ ավել, ոչ պակաս իրավական բեսպրեդել է… իրավունքն են “զարգացնում”‘ իրավունքն ակնհայտ “բռնաբարելով”…
Անձնական բնույթի ոչ մի փաստաթուղթ հրապարկման ենթակա չէ, առավել ևս անձնական նամակները…
Ընկերներիցս շատերն իրավագետ չեն և հարցեր են ուղղում, որոնց բովանդակությունն իրենց համար փոքր-ինչ հասկանալի չէ…
Հստակ պարզաբանեմ…
Մի դեպքում՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտում, որ… ”…աշխատանքի ընդունման եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահը պայմանավորված է տվյալ ակտի մեկ օրինակն աշխատողին հանձնելու պահով: Ընդ որում, պատահական չէ, որ օրենսդրի կողմից կարեւորվել է աշխատանքի ընդունման եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատշաճ ծանուցման հարցի դեպքում այդ իրավական ակտի մեկ օրինակն աշխատողին հանձնելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա պայմանավորված է նշված իրավական ակտերի` աշխատողների հիմնական աշխատանքային իրավունքների ծագման կամ դադարման վրա ուղղակիորեն ազդելու հատկանիշով:
Այսպիսով` եթե աշխատողն ընդունվում է աշխատանքի կամ վերջինիս հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվում է, ապա պատշաճ ծանուցում պետք է համարել բացառապես ակտի օրինակն աշխատողին հանձնելու պահը…”…
Մեկ այլ դեպքում հակադրվելով իր արտահայտած իրավական դիրքորոշմանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախագահի կողմից ընդունած անհատական իրավական ակտի պատշաճ ծանուցում է համարվում այդ ակտը Նախագահի վեբ֊կայքում տեղադրելը, մինչդեռ այդ վեբ֊կայքը, որպես այդպիսին, պաշտոնական ծանուցումների նպատակ չի հետապնդում…
Հ.Գ. Ու ստացվում է երկակի ստանդարտ… մի դեպքում պատշաճ ծանուցում է համարվում (ընդգծում եմ) ԲԱՑԱՌԱՊԵՍ անհատական ակտի մեկ օրինակը աշխատողին հանձնելու պահը, մեկ այլ դեպքում’ այդ ակտն ինչ-որ վեբ-կայքում հրապարակելը…
Ու այս ծիծաղելի որոշումը Հանուն Հայաստանի Հանրապետության մտնում է ուժի մեջ… և ենթական չէ բողոքարկման…
Ակնհայտ իրավական ոճրագործություն է, ղասաբություն…