Search
Close this search box.

Դիվանագետ ունենք որ, Օմեգա համաստեղության տակ է բանակցում, «դոլարի» դրոշի տակ են գործում․ այսօր դիվանագետի օրն է

Այսօր Հայաստանում նշվում է դիվանագետի օրը, որոնց մեջ կան այնպիսիք, ովքեր Արցախն Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաև Հայաստանի տարածքներն օկուպացիայի մատնելու սկզբունքները հստակեցնելուց հետո` այժմ էլ Օմեգա համաստեղության տակ բանակցում են դրանց դետալների շուրջ:

Այնինչ հայ դիվանագետները, հինգ տարի առաջ, նույն գործն անում էին հակառակ նպատակով` Արցախը դանդաղ քայլերով տանելով դեպի ինքնորոշման, իսկ պետության արտաքին անվտանգությունը բոլոովին այլ տեսք ուներ:
Շնորհավորում եմ մեր իրական դիվանագետներին` մասնագիտական տոնի առթիվ և մաղթում եմ, որպեսզի ազգակործան դիվանագիտությունից երկիրը շուտափույթ վերադառնա ինքնիշխան ու շահակենտրոն դիվանագիտության:
Հ.Գ.
Բազմերես ու անսկզբունք, «դոլարի» դրոշի տակ հանդես եկող դիվանագետներ էլ ունենք, որոնց համար հիմա իդեալական ժամանակներ են: Դա էլ մեր դիվանագիտության բալաստն է:

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL