Search
Close this search box.

Կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երեկ՝ մարտի 1-ի երեկոյան կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 19։38-ին, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թյուրքօղլու շրջանում, օջախը՝ շուրջ 7 կմ խորության վրա։

Please enter a valid URL