«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները որոշել են ամեն շաբաթ խորհրդարան կանչել նախարարներից կամ ուժային կառույցներից որեւէ մեկին՝ փակ քննարկման:
Այս ընթացքում խորհրդարան են եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, երեկ էլ ԱԺ էր եկել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Հնարավոր է՝ առաջիկայում ՔՊ-ականների հետ փակ հանդիպման գա նաեւ Արարատ Միրզոյանը:
ՔՊ-ական պատգամավորներին «հրահանգվել է» մեկ մարդու պես գալ ու ներկա լինել այդ բոլոր հանդիպումներին:
Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումներին թեեւ «հույժ գաղտնի» հարցեր չեն քննարկվում, բայց ՔՊ-ականները փորձում են ամեն կերպ փակ պահել հանդիպման մանրամասները:
Այս հանդիպումները տեղի են ունենում հիմնականում հարցուպատասխանի ձեւով. իշխող ֆրակցիայի պատգամավորները հարցեր են ուղղում նախարարներին, երբեմն նաեւ «ուղղորդումներ» են տալիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում