Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ Ադրբեջանի կողմից բանակցելու է իշխանական պատգամավոր Ռամին Մամեդովը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ այսօր ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ կայացած հանդիպումը տեղի է ունեցել Արցախի Իվանյան գյուղում՝ խաղաղապահների շտաբ-բնակարանում:
Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից տեղեկացրել էին, որ Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը:
Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։
Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։