Search
Close this search box.

Հուսով ենք կիրագործվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները. Զախարովա

Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորման ընթացքում կիրականացվեն Երևանի և Բաքվի կողմից Մոսկվայի հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները, այսօր՝ մարտի 1-ին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս տարածաշրջանը (Հարավային Կովկասը) բառացիորեն կարելի է անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք կողմերը (Հայաստանի և Ադրբեջանի) մշակել են Ռուսաստանի հետ, կիրագործվեն», — ասել է դիվանագետը Sputnik ռադիոյի եթերում։

Միաժամանակ Զախարովան «լկտիություն» է որակել Անդրկովկասում տիրող իրավիճակ ներթափանցելու Արևմուտքի փորձերը։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունն իրականացվում է ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ ճիշտ հակառակ նպատակներով։

«Ցավոք, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք այս միտումը։ Հիմա արևմտականներն էլ ավելի են ակտիվացել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ավելանում է հավաքական Արևմուտքի պատճառով և նախաձեռնությամբ»։

«Ոչ ոք չի կարողանա ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը, կամ միտքը, իրավիճակը բարելավվել է»,- հայտարարել է Զախարովան։

Please enter a valid URL