«Մարտի մեկը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն՝ ձեզ հայտնի պատճառներով, այդ թվում իրավական որոշումներով։ Այս մասին «Մարտի մեկի» զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման ժամաակ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այն, որ մինչև հիմա «Մարտի մեկի» մեղավորները պատժված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի։ Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել ու ապացուցվել է, որ նախաքննությունը «Մարտի մեկից» հետո ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել տեղի ունեցածը բացահայտելու համար, այլև բոլոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը անհնար դառնա։ Մի դրվագ հիշեցնեմ, որ օրինակ այստեղից հավաքված պարկուճները հետագայում փոխվել են»,- ասաց նա։
Փաշինյանը ասաց, որ պետք է հասնել գործի լիարժեք բացահայտմանը։
«Երբ ասում էի, որ «Մարտի մեկը» բացահայտված է, նկատի ունեի իրականությունը, թե քայլերի ինչ հերթականություն է տեղի ունեցել, եկեք չմոռանանք, թե քրեական գործի շրջանակնակներում ինչեր են պարզվել՝ ջոկատներ են կազմվել , ապօրինի վճարումներ են արվել, դա արվել է բանակի հովանու ներքո և այլն»,- ասաց Նիրկոլ Փաշինյանը։