Search
Close this search box.

Ովքեր են առևանգել «Շինանյութի Սերգեյի» որդուն. նրանք ձերբակալված են

Հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն և ազգականին առևանգողները ձերբակալվել են Ռուսաստանի հետ սահմանին՝ Ուկրաինայի Սումիի մարզում, տեղեկացնում է fakty.ua-ն:

«Երկու եղբայրներին՝ Հայաստանի քաղաքացիներին, առևանգել էին Կիևի խիտ բնակեցված թաղամասում՝ անցորդների աչքի առաջ, և պահում էին Սոֆիևսկայա Բորշչագովկայում գտնվող տանը 70 օր շարունակ: Առևանգողները փրկագին են պահանջել Հայաստանում հայտնի գործարարից, ով առևանգվածներից մեկի հայրն է: Գումարը փոքր չի եղել՝ 5 միլիոն դոլար բիթքոին»,-նշել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն:

Իրավապահները կարողացել են հայտնաբերել 41-ամյա կասկածյալի և նրա 22-ամյա ընկերուհուն այն ժամանակ, երբ առևանգվածներից մեկը կարողացել է ազատվել շղթաներից, կոտրել՝ պատուհանը, իսկ հետո երկրորդ հարկից ցատկելով փախչել և զանգահարել ոստիկանություն:

Եղբայրները պատմել են, որ իրենց 70 օր պահել են շղթայված, սակայն լավ են վարվել իրենց հետ և պարբերաբար սնվել են: Այդ ընթացքում իրենք չեն տեսել առևանգողների դեմքերը:

Իրավապահների հայտնաբերած թղթապանակից պարզ է դարձել, որ խումբը պատրաստվում էր նոր առեւանգումներ իրականացնել՝ հարուստ և ազդեցիկ մարդկանց շրջապատում:

Կասկածյալները չեն ընդունում իրենց մեղքը, իսկ  ոստիկանությունը փորձում է հայտնաբերել մարդկանց առևանգման մեջ ներգրավված հանցավոր խմբի մյուս անդամներին:

 

Please enter a valid URL