Search
Close this search box.

«Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ-ական պատգամավորների և Վահե Ղազարյանի հետ դռնփակ հանդիպումից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպումը տեւել է 2.5 ժամից ավելի: Մենք տեղեկացանք, որ պատգամավորների ու նախարարի միջեւ ակտիվ երկխոսություն է ծավալվել: Ինչպես նշել էինք, այդ հանդիպումը նախաձեռնվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, եւ խորհրդարան եկած նախարարին հարցեր են ուղղել նոր ստեղծված նախարարության աշխատանքի մասին եւս: Հետաքրքիր է, որ հարցուպատասխանի ժամանակ շատ են եղել հարցեր թմրամոլության դեմ պայքարի մասին:

Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին ակտիվացել եւ որոշել է պարբերաբար նման հավաքնել կազմակերպել խորհրդարանում՝ հրավիրելով գործադիրի ներկայացուցիչներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL