Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքի շրջանում, որից ոչ հեռու գտնվում է Էրջիես լեռնադահուկային հանգստավայրը:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: