Վահե Ղազարյանի և ՔՊ-ականների հանդիպումը բավականին թեժ է ընթանում, 334 սենյակից հնչում են նաև գոռգոռոցներ:
Newday.am-ի տեղեկություններով Վահե Ղազարյանին մեղադրում են թույլ լինելու մեջ՝ նշելով, որ համակարգում կան ինֆորմատորներ, որոնք տեղեկություններ են փոխանցում մամուլին, բացի այդ հնչում են նաև մեղադրանքներ պարեկային ծառայության հետ կապված:
Հանդիպումը այնքան թեժ է անցել, որ լրագրողներին անգամ դուրս են հրավիրել 334 սենյակի հարակից միջանցքից՝ պատճառաբանելով, թե հատուկ պահպանվող գոտի է, այնինչ երբևէ այդ միջանցքը այդպիսի գոտի չի համարվել, այնտեղ սահմանափակումներ կիրառված չեն եղել: Անվտանգության աշխատակիցներին լրագրողներին դուրս հրավիրելու համար հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: