Search
Close this search box.

Արցախյան բրենդը ռուսական շուկայում. ադրբեջանական լրատվամիջոցը հիստերիայի մեջ

Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության ռուսաստանյան թղթակցին բարկացրել է այն հանգամանքը, որ «Արցախ թութ» հայկական խմիչքը ներկայացված է Մոսկվայի խանութներում:

«Artsakh Brandy Company»-ի կողմից արտադրված «Արցախ թութ»-ը ներկայացված է ռուսական «Աշան», «Լենտա» և մի շարք այլ հեղինակավոր խանութների ցանցերում:

«Հայերը Ռուսական շուկայում օղիներն ու այլ ալկոհոլային խմիչքները վաճառում էին «Ղարաբաղ» անվամբ, իսկ այժմ արդեն վաճառում են «Արցախ» անվամբ»,- զայրացած գրել է «ԱՊԱ»-ի ռուսաստանյան թղթակիցը:

Please enter a valid URL