Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ ՀՀ ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար, նշել է.
«Հայաստանի ղեկավարի՝ Ձեր կողմից մեջբերված հայտարարությունն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»: