Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպելուց հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Արդյո՞ք Արմեն Սարգսյանը ժամանակավո՞ր է գալիս Հայաստան հարցին ի պատասխան նշել է՝ ընդմիշտ. «Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ: Հետևաբար պատասխանս ճշգրիտ է՝ ընդմիշտ: Մնացած հարցերին կապատասխանեմ մի քանի օրից, երբ որոշումս կայացնեմ»:
Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև իր կնոջ՝ Daily Mail-ին տված հարցազրույցին, որում նա նշել էր, որ որդիները իրենց բրիտանացի են զգում Լոնդոնում: Կարո՞ղ են ապրել իր որդիները Հայաստանում, նա պարզաբանել է. «Իմ երկու տղաները և Բրիտանիայի քաղաքացի են, և Հայաստանի: Հետեւաբար լինելով Բրիտանիայի քաղաքացի, պետք է զգան և ապրեն որպես բրիտանացի: Միաժամանակ լինելով ՀՀ քաղաքացի, պետք է լինեն ՀՀ քաղաքացի՝ իր բոլոր հետևանքներով: Ինչպես իմ կինն ասել է, եթե հոդվածը կարդաք, կհասկանաք, որ թարգմանությունն այդպես չի հնչում: Կինս ասել է որ, այո, իրենք իրենց բրիտանացի են զգում Բրիտանիայում ապրելով, բայց հպարտ հայեր են»: