Վրաստանում ՀՀ դեսպանությունից ArmLife.am-ին տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում կախովի առաստաղի կոնստրուկցիայի փլուզվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 14-ի:
«Վարկետիլին» Թբիլիսիի մետրոպոլիտենի հիմնական ճյուղի վերջին կայարանն է: Այն գտնվում է հարավ-արևելքում և սպասարկում է մայրաքաղաքի ծայրամասի անմիջապես մի քանի խոշոր միկրոթաղամաս: