ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամաուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պատասխանը շատ պարզ է. նրա ռեժիմը, գործունեության եղանակը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտություն. մարդասիրական բեռներ և քաղաքացիական անձինք»,- ասել է Լավրովը։
«Այնտեղ որևէ անցակետի ստեղծում չի նախատեսվում»,- հավելել է ռուս նախարարը։