Search
Close this search box.

Հուսով ենք` շուտով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շուրջ համաձայնություն կլինի. Լավրով

Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները շուտով կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։

«Խոսել ենք Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացի մասին։ Հուսով ենք, որ առաջիկայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները` որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածությունների հասնել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև երկաթուղային երթուղու օգտագործման վերսկսման վերաբերյալ»,- ասել է Լավրովը։

Please enter a valid URL