Search
Close this search box.

«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական երեխայի դի

Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը, ժամը 21։50-ի սահմաններում, «Տաշիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 6 ամսական Էմմա Ի-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL