Search
Close this search box.

«Ես ուզում եմ մի օր լսել, որ որոշ դատավորներ բարձրաձայնեն’ Երվանդ Խունդկարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք». ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Վայ էն մարդուն’ ով իր երջանկությունը կապեց փողի հետ… և իր երջանկությունը գտավ փողի մեջ…
Ուշ, բայց իվերջո կհասկանա, որ երջանկությունը բացառապես ազնիվ ու ներդաշնակ ապրելու մեջ է…

Իմ շրջապատում, նաև իմ ընտանիքում, բոլորը գիտեն (պատշաճ իրազեկված են), որ ես անհանդուրժող եմ անազնվության և անպարկեշտության նկատմամբ… Այո’, ինձ դժվար է’ “ստիպել” լինել անազնիվ… Ես որևէ հավակնություն չունեմ ինձ “սրբադասելու”, բայց վստահաբար ապրում եմ ազնիվ ու մաքուր խղճով…
Ինձ որևէ մեկից, այդ թվում ընկերներիցս, նյութական ոչինչ պետք չէ… ես միայն նրանց մարդկային անկեղծ վերաբերմունքն եմ խնդրում…
Ինձ համար մեկն ու հազարը միևնույն արժեքն ունեն… Ու ես ամեն ինչն անում եմ մեծ սիրով և նվիրումով…

Վաղուց վերջնահաշվարկն արել եմ իմ միամիտ սխալների և թերությունների հետ, ու երբևիցե ինձ չեմ համարում անսխալական մարդ…
Անցնում են տարիները, մենք դառնում ենք ավելի խոհեմ… բայց անզեն աչքով տեսանելի է, որ ոմանք այդպես էլ իրենց մեջ ուժ չգտան վերափոխվելու և մնացին ուրիշի ձեռքի կեղտոտ գործիքը…

Հ.Գ. Ես ուզում եմ մի օր լսել, որ որոշ դատավորներ բարձրաձայնեն’ Երվանդ Խունդկարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք…

Ու դուք հարգելի, բայց հարգանքից հեռու որոշ “արդարամիտ” դատավորներ, ուղղակի չեք էլ պատկերացնում, թե մեկդ մյուսի վրա ինչ “գործ եք տվել”‘ փորձելով արդարացնել ինքներդ ձեզ… Իսկ ես լսել եմ ձեզանից շատերին ու անկեղծորեն խղճացել եմ’ ուրիշի ձեռքի կեղտոտ գործիքը դառնալու և մեկդ մյուսին անխնա վարկաբեկելու համար…
Մի աղմկեք ու մի խոսեք արդարությունից…
Արև ազնիվ հային…

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյան

Please enter a valid URL