Բաքվում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի փակ հանդիպումը։
Ակնկալվում է, որ նախարարները կքննարկեն երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև արդիական տարածաշրջանային հարցեր, փոխանցում է ԱՊԱ-ն։
Լավրովն այսօր ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ հանդիպման շրջանակում կմասնակցի նաև «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում. ռազմավարական գործընկերություն տարածաշրջանային անվտանգության համատեքստում» համաժողովին։