Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրեյանը՝ եղանակի մասին

Երևանում այսօր ցերեկը, մարտի 1-ին, 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 1-ին, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, մարտի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ին, 28-ին, մարտի 3-ին, 4-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Please enter a valid URL