Համացանցում հայտնված կադրերից երևում է, թե ինչպես է Թուրքիայի Մալաթիայի Եշիլյուրթ բնակավայրում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվում բազմաբնակարան շենքը:
Նշենք, որ ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ երկրաշարժի գոտում վնասվել է 553 425 շենք շինություն, որոնք ենթակա են անհապաղ քանդման:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի արևելքում՝ Մալաթիա նահանգում, այսօր 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է 6,9 կմ խորության վրա: