Search
Close this search box.

Հնարավոր է ուղեվարձի փոփոխություն լինի. նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման

ՀՀ կառավարությունն, ի դեմս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարության, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, ըստ այդմ՝ «Միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության՝ երկարացման կամ կրճատման, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում, գործող երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ» փոխադրավարձի սահմանման, ինչպես նաև գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Please enter a valid URL