Արցախյան պատերզամում զոհված Սենո Երկանյանի մայրը գրում է.
Փետրվարի 27, այս ամիսն ու ամսաթիվն ինձ սպանեցին։ 3 տարի արդեն առանց որդու ապրելը` դա մահապատիժ է մոր համար։ Փետրվարի 27֊ը իմ կյանքը տակն ու վրա արեց։ Տարվա մեջ 3 ամիս կա ու 3 ամսաթիվ, որը ես ատում եմ։
Հոկտեմբերի 15֊ը, (մեքենան պայթեցրին):
Փետրվարի 27 հեռախոսով զանգեցին՝ բարև ձեզ, դուք Երկանյան Սենոի ի՞նչն եք, մայրը…ըըըըըմ, իսկ տունը տղամարդ կա՞:
-Ոչ,ի՞չի համար, Սենոից նորություն ունե՞ք, գերիա՞,ասե՞ք, ալո՛,խոսացեք, գտել ե՞ք որդուս, ասեք։
-Մայրիկ ջան, տանը ուրիշ մարդ կա՞, կարող եմ մեկ ուրիշի հետ խոսե՞մ, կամ եթե տանը տղամարդ կա՝ կփոխանցե՞ք հեռախոսը։
-Իմ տանը ուրիշ մարդ չկա, տղամարդը որդեղի՞ց նկարեմ ձեզ, ես եմ իմ տան տղամարդը,,,,ասե՛ք, վատ բան ե՞ք ուզում, ասեք, արտասուքը կոկորդս խեխդեց, գետինը ոտքերիս տակից փախավ, աչքերիս դեմը սևացավ, լուռ պատասխանի էի սպասում, ու մի բան մտքումս դողալով շշնջացի ինձ՝ Աստված իմ ասա, որ Սենոս ողջա:
-Մայրիկ ջան, ձեզ Հերացիի …….. անհանգստացնում, ցավում եմ,ձեր որդու մարմինը կարող ե՞ք ……
-Մարմինը՞, մարմինը՞ ԴՆԹ-ա ճանաչե՞լ։ Ի՞նչ եք խոսում։
֊Մայրիկ ջան ….. (չէի լսում):
Աշխարհը գլխիս փուլ եկավ, ուզում էի տեղիցս հելնեմ, ոտքերս չէի զգում, մարմինս թույլ էր ու դողում։ Չէի լացում, քարացել էի, աչքերս բաց էր, բայց չէի տեսնում, քանի՞ ամիս էի պայքարել, քանի ամիս պատերի տակ էի լուսացնում, տո հիվանդանոցների, տո մորգերի, ու հանկարծ ասում են՝ մայրիկ ջան,ձեր որդու մարմինը….վերցրեք:
Մարմին էլ չկար, փաստորեն, վառված ոսկոռներ:
Չգիտեի ո՞նց հելնեի ու աղջկաս ասեի՝ էլ մի սպասի ապերդ չի գա՞, թէ՞ ասեի՝ Սենոն էլ չկա։ Բայց ես չեի հավատում, գժվել էի, էլ չեմ հիշում ինչ եղավ։
Մարտի 2։ Ատում եմ քեզ, որ այդ օրը, ես որդուս մարմինը հողին հանձնի:
Էլ ոչինչ չգիտեմ, չեմ հիշում ոնց եմ հանձնել, ում եմ հանձնել, իրականում իմ որդու մարմիննա, թէ չէ։
Մի բան հստակ գիտեմ, որ ամիսներ անց հոկտեմբերի 16֊ի նկարահանած վիդեոյի մեջ որդուս ձայնն էր, 1000000%- ով։
Բա, այ, ԴՆԹ անող, եթե իմ որդու մահը գրանցել ես հոկտեմբերի 15֊ին, բա 16 ի վիդեոյում որդիս ո՞նց էր խոսում։
Ես կխելագառվեմ, ես մինչև օրս սպասում եմ, ու համոզված եմ, որդա իմ որդու մարմինը չէ, բայց վախը ինձ սպանումա, բա որ հանկարծ որդունս լինի՞, բա ո՞ր։
Այդ բա որը՝ ինձ Եռաբլուր է տանում։
Ինչքան էլ ես մտածում էի ու մտածում, որ դա Սենոն չի, մեկա վախը ու իրա բացակայությունը սպանումա ինձ։ Վախում եմ, մտածում եմ, բա ո՞րտեղա Սենոս, եթե ինքը չի Եռաբլուրում։ Կարողա՞ գերիա, կարողա , կարողա՞…
Ամեն օր, ամեն վայրկյան, այս կասկածներով, բայց իրա բացակայությամբ, խեղդվում եմ։
Հոգիս փշրված է ու լրիվ դատարկ։