Թուրքիայի արևելքում՝ Մալաթիա նահանգում, 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 6,9 կմ խորության վրա:
Զոհերի, տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ժամեր առաջ հայտնել էինք Ադըյամանում գրանցված 5 մագնիտուդով երկրաշարժի մասին: