Search
Close this search box.

Բելառուսում պայթեցվել է ռուսական ռազմական օդանավ

Պայթյունները, որոնց մասին հայտնել են տեղական ալիքները, հավանաբար կապված են Մինսկի շրջանում գտնվող Մաչուլիշչիի օդանավակայանի վրա հարձակման հետ։ «Բելառուսական գայուն» մոնիտորինգային խմբի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ հավանական հարձակման թիրախը ռուսական ռադիոլոկացիոն տեղորոշման Ա-50 ինքնաթիռն է եղել։

BYPOL նախաձեռնությունը հաստատել է, որ ռուսական Ա-50 ռազմական ինքնաթիռը պայթեցվել է։ Նախաձեռնության համաձայն՝ վնասվել են օդանավի ճակատային և կենտրոնական մասերը, ավիոնիկան և ռադիոտեղորոշիչ ալեհավաքը։

«Վնասը լուրջ է, ինքնաթիռը հաստատ ոչ մի տեղ չի թռչի: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այս ինքնաթիռի մոտ ձյուն մաքրող մեքենաներ էին աշխատում»,- գրում է BYPOL-ը և միջադեպը կապում բելառուս պարտիզանների գործունեության հետ։

Մաչուլիշչի քաղաքում, որը գտնվում է Մինսկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, տեղակայված են Բելառուսի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 50-րդ բազան և ռազմական օդանավակայանը։

Օդանավակայանն ակտիվորեն օգտագործվում է Ռուսաստանի կողմից, Ուկրաինայի դեմ։ Մասնավորապես, այստեղ տեղակայված են ռուսական МиГ-31К կործանիչներ, որոնք ունակ են կրել և արձակել «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ։

Please enter a valid URL