Search
Close this search box.

Շատ կարևոր է հարգված լինել մարզչի կողմից. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ Արսեն Վենգերը մեծ մարզիչ է:

«Իհարկե, շատ կարևոր է հարգված լինել մարզչի կողմից: Գիտեմ, որ Վենգերը շատ պահանջկոտ է: Նա այն պատճառներից մեկն է, որի համար միացել եմ թիմին: Բոլորին է հայտնի, որ մեծ մարզիչ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը մեջ է բերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

Please enter a valid URL