Search
Close this search box.

Լրագրող, բայց արդեն Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը հայտարարություն է տարածել

Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Հարգելի՛ ընկերներ, առանց կարմիր գծեր հատելու, ուզում եմ պարզապես հիշեցնել, որ երկու տասնամյակից ավելի անկաշառ ու ազնիվ աշխատել եմ տարբեր կառույցներում, երբե՛ք պետական գումար չեմ գրպանել, ջանքս ու գրիչս ծառայեցրել եմ բացառապես պետությանը: Հերթական առաջարկներից այս մեկն ընդունել եմ, որովհետև այն հնարավորություն է ծառայելու իմ հարազատ Շիրակին: Լիահույս եմ, որ հաջողելու եմ:

Հ.Գ.

Էջիս տեխնիկական խնդիրները կարգավորվեցին: Բոլորովին չէի կամենա, որ այն ինքնահաստատման հարթակ դառնար մարդկանց համար, որոնց աշխատանքային կենսագրությունը շատ լավ գիտեմ»,-նշել է նա:

Please enter a valid URL