Search
Close this search box.

Ադրբեջանը փորձում է Հաագայի դատարանի որոշման կատարումը վաճառել Հայաստանի վրա

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը գործում է ՄԱԿ-ի բոլոր երկրների անունից եւ Ադրբեջանը պարտավոր է կատարել դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարող է չկատարել Հաագայի դատարանի որոշումը եւ չկատարելու դեպքում ինչ կհաջորդի:

«Ադրբեջանի կողմից դատարանի որոշումը չկատարելու դեպքում կարող է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հարցը քննարկվի եւ ՄԱԿ-ի հարկադրանքի միջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Կարծում եմ, այնուամենայնիվ, Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, սակայն փորձում է այն վաճառել Հայաստանի վրա՝ ինչ որ բան կորզելով դրա դիմաց»,- ասաց նա:

Զեյնալյանը նշեց, որ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների օրերս տեղի ունեցած հանդիպումը եւս պետք է դիտարկել այդ առումով:

Նշենք, որ փետրվարի 24-ին տեղի էր ունեցել Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել գազի եւ էլեկտրամատակարարումը վերկանգնելու շուրջջ, նաեւ բանակցություններ էին ընթացել ճանապարհը բացելու շուրջ:

Հիշեցնենք,որ Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով փետրվարի 22-ին որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով վերջնական որոշման կայացումը, կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Please enter a valid URL