Search
Close this search box.

ԱԻՆ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում Գեղարքունիքի պայթյունից. 37-ամյա զոհը տան տիրուհին է

ԱԻՆ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում է փետրվարի 26-ին՝ ժամը 11։32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստացված ահազանգի վերաբերյալ, ըստ որի՝ Գեղարքունիք գյուղում տեղի էր ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է որ, Գեղարքունիք գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել փայտով վառվող կաթսայի պայթյուն․ փլուզվել են հյուրասենյակի և ննջասենյակի պատերը՝ մոտ 10 քմ։ Ներսում հայտնաբերվել է տան բնակիչ Ե․ Մ․-ի (ծնված 1986 թ․) դին:

Please enter a valid URL