Search
Close this search box.

ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը կոչով դիմում է Ադրբեջանին՝ իրավիճակը չհասցնել հումանիտար աղետի րջափակել Արցախի «կյանքի ճանապարհը»

ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը հանդես է եկել դիմում-կոչով` կապված Լաչինի միջանցքի արգելափակման հետ:

«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներն ու աջակիցները Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից մտահոգություն ենք հայտնում կապի միակ առանցքային ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի առնչությամբ։ Արգելափակման հետևանքով Արցախ չեն հասցվում կենսակական նշանակության ապրանքներ, սննդամթերք և բժշկական օգնություն։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է գազի մատակարարումը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ։

Արդյունքում 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, հայտնվել է ծանր վիճակում։

Այս ամենը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և կյանքի համար և հանդիսանում է 1949 թվականի օգոստոսի 12-ի և 1977 թվականի հունիսի 8-ի Ժնևի կոնվենցիաների և լրացուցիչ արձանագրությունների խախտում՝ խաղաղ բնակչության և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանության վերաբերյալ։

Ըստ որի՝ այս փաստաթղթերի․

Արգելվում են բռնության ակտերը կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել խաղաղ բնակչությանը (հոդված 51).

Արգելվում է քաղաքացիական սովի մատնումը՝ որպես պատերազմի մեթոդ (հոդված 54).

Արգելվում է քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ ապրանքների վերացումը կամ ոչնչացումը, անկախ շարժառիթից՝ խաղաղ բնակչությանը սովամահ անելու, նրանց հեռանալ ստիպելու կամ որևէ այլ պատճառով (հոդված. 54):

Արձանագրությունը հատուկ նախատեսում է «Օգնության գործողություններ», նույնիսկ եթե նման օգնությունը նախատեսված է հակառակ կողմի քաղաքացիական բնակչության համար» (հոդված 70):

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի երկու ուղղություններով բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների համար։ Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներն ու աջակիցները Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ներկայիս բարդ իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին, և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրներին, միջազգային հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ղեկավարներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու կոչով։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը չհասցնել հումանիտար աղետի և ապաշրջափակել Արցախի «կյանքի ճանապարհը»։

Please enter a valid URL