Search
Close this search box.

Արցախի ժողովրդի մոտ ցասում կա եւ այն գտնվում է կրիտիկական մակարդակի վրա

Ադրբեջանի կողմից արվող ճնշումներին կարես Հայաստանը չի էլ ուզում դիմակայել, այլ ձեռքերը լվանում է Արցախից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը՝ անդրադառնալով արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներն:

«Ադրբեջանի կողմից արվող ճնշումներին կարես Հայաստանը չի էլ ուզում դիմակայել, այլ ձեռքերը լվանում է Արցախից: Բնականաբար, դա վերաբերում էոչ թե ողջ Հայաստանի Հանրապետությանը, այլ իշխանություն կոչեցյալին: Այդ ամենն է Ացախի հանրությանը անհանգստացնում, եւ Արցախի հասարակությունը, որը հասկանում է՝ ինչ է կատարվունմ, իրենց ռեակցիան տալու են եւ մենք տեսնում ենք, որ այո, կան խմորումներ: Մի քանի օր առաջ Արցախի նախագահը փորձում էր ապակայունացնել իրավիճակը տարբեր կառույցներ ստեղծելով, սակայն մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արցախը կայացած պետություն է, ունի կայացած ինստիտուտներ,այսինքն ինչ կարիք կա իրար հետեւից ստեղծել խորհրդակցական մարմիններ, այսինքն Արայիկ Հարությունյանը նպատակ ունի լեգիտիմացնել իրեն, մեղքը գցել մնացածի վրա, պատասխանատվությունից խուսափել շատ հարցերում »,-ասաց նա:
Աբրահամյանի կարծիքով՝ դրսի ոժերը նույնպես փորձում են ապակայունացնել իրավիճակը, ինչն անթույլատրելի է, որովհետեւ թշնամին հենց դրան էլ սպասում է:

«Ընդհանուր առմամբ Արցախում այս պահին խաթարված է այդ ներքաղաքական համերաշխությունը, որովհետեւ տարբեր ազդակներ կան, չեմ կարող շատ փակագծեր բացեմ: Դրա վրա նաեւ մեծ ազդեցություն ունեցավ հասարակության կողմից մեծ վստահություն վայելող ռուբեն Վարդանյանին հեռացնելը Արայիկ Հարությունյանի կողմից : Հասարակության մտահոգությունները այդ առումով շատացել են»,- նշեց նա:

Անդրադառնալով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը, նա ասաց, որ չի կարելի սպասել, որ Ադրբեջանը ենթարկվելու եւ անհապաղ բացելու է միջանցքը, այդ թվում ՀՀ իշխանությունների մեղքը կա, քանի որ միջազգային կառույցները չեն կարող ավելի հայ լինել, քան թե Հայաստանի բանակցողը:

«Հայաստանի ղեկավարը ավելի շատ է հիմնավորում Արցախի ադրբեջանական լինելը, քան Ալիեւը, եւ երբ նայում ենք Փաշինյանի հայտարարությունները, կարծես հանդիսանում է Ալիեւի մամլո խոսնակը, ինչի համար արցախցիները չեն կարող չանհանգստանալ, քանի որ բազմաթիվ զրկանքների միջով անցնում են,ո ր իրենց պետությունը լինի անկախ, այնինչ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախը խցկեն Ադրբեջանի կազմ: Այդ պատճառով Արցախում հասարակության մոտ գնալով հուզումներն ավելանում են»,-ասաց նա:

Արշակ Աբրահամյանը կարծում է, որ Արցախի հանձնման գործընթացը սկսվել է 2018 թվականից, երբ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

«Նա ողջ բանակցային գործընթացը վերցրեց փակուղի, մենք դեռ այն ժամանակ էինք զգուշացնում, ցավոքմ ժողովուրդը այն ժամանակ չէր պատկերացնում, իսկ Փաշինյանը իր գործողություններով փակուղի մտցրեց բանակցությունները եւ լեգիտիմ իրավունք տվեց թշնամուն հարձակվելու, մինչ այդ էլ կազմաքանդում էր բանակը: Այսօր էլ շարունակվում է այդ գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խումբը իր թեթեւ ձեռքով դադարեցրեց իր գործունեւությունը, նա բացհայատ հակառուսական քարոզչություն է վարում, ԵՄ դիտորդների բերելը, որոնք հակաարցախյան են»,-ասաց նա:

Աբրահամյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակին ժողովրդի ռեակցիան շատ բուռն է լինելու. «Ժողովրդի մոտ ցասում կա եւ այն գտնվում է կրիտիկական մակարդակի վրա, եւ ժողովրդի մոտ մեկ տեսակետ կա,որ եթե դիմանում են այսքան զրկանքների, չլինի այնպես, որ թիկունքից հարված լինի, եւ այդ պոռթկումը լինելու է, լինելու է անկանխատեսել եւ վերջնական, ոչ մեկ դա չի կարողանալու վերահսկել, թե Արցախի նախագահը, թե Հայաստանի վարչապետը»:

Please enter a valid URL