Search
Close this search box.

Թուրքիայում հետցնցումները կշարունակվեն առնվազն 2 տարի

Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո յուրաքանչյուր երեք րոպեն մեկ տեղի են ունենում հետցնցումներ, որոնց թիվը մոտենում է 10000-ի, շաբաթ օրն ասել է Աղետների կառավարման գրասենյակի ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը։
«Հետցնցումները կշարունակվեն առնվազն ևս երկու տարի: Միջին հաշվով, այժմ 3 րոպեն մեկ հետցնցումներ են տեղի ունենում: Երկրաշարժը, որը տեղի ունեցավ այսօր, հիշեցնում է մեզ, որ չպետք է մոտենալ վնասված շենքերին»,- ասել է Թաթարը ճեպազրույցի ժամանակ։

Please enter a valid URL