Տեղեկություններ են տարածվում, թե Լաչինի միջանցքը բաց է. Mediahub լրատվականը նշում է. Շուշի-Քարինտակ ճանապարհը փակած քաղաքացիական հագուստով ադրբեջանցի ահաբեկիչները նահանջել են և ներկայումս գտնվում են ադրբեջանցի ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքում։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանը ադրբեջանցիներին թույլ է տվել ստուգումներ անցկացնել Կաշենի հանքում:
Ի դեպ, Արցախից հերքել են այս տեղեկությունը. Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:
Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:
Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը: